ՈւԵՖԱ-ի Կոնֆերենցիաների լիգայի խաղարակության որակավորման 3-րդ փուլի պատասխան խաղում «Փյունիկը» տանը 0-3 և դիմակայությունում 0-6 հաշվով պարտվեց նորվեգական «Բուդյո-Գլիմտին»:
Հանդիպման մեկնարկում մեր թիմը մի քանի պահ ստեղծեց, սակայն առաջին կեսի վերջնամասում «Բուդյո-Գլիմտը» 11 մետրանոց հարված վաստակեց, որը դիպուկ իրացրեց Ամալ Պելեգրինոն: Երկրորդ կեսի սկզբում նորվեգական ակումբը մեծացրեց իր առավելությունը՝ աչքի ընկան Պատրիկ Բերգը և Ֆյելյդ Գուլիկսենը:
Եղիշե Մելիքյանի թիմը Կոնֆերենցիաների լիգայի որակավորման առաջին փուլում շրջանցել էր էստոնական «Նարվա Տրանսին» (2-0, 0-3), իսկ երկրորդ փուլում հաղթահարել շվեդական «Կալմարի» արգելքը (1-2, 2-1):