Հայաստանի IDbank Պրեմիեր լիգայի 4-րդ տուրում «Փյունիկը» հյուրընկալվել էր «Ուրարտուին»։
Հանդիպման 26-րդ րոպեին գեղեցիկ անցումից հետո մեր թիմից հաշիվը բացեց Յուսուֆ Օտուբանջոն, 4 րոպե անց տանտերերից Սալուն Դրամանը հավասարեցրեց հաշիվը։ Իսկ հանդիպման վերջնամասում տեղի ունեցած միջադեպից հետո խաղադաշտից հեռացվեցին երկու թիմից մեկական ֆուտոլիստ՝ Էդգար Մալաքյանն ու Մարկոս Ժունիորը։
«Փյունիկը» հաջորդ հանդիպումը կանցկացնի օգոստոսի 23-ին՝ մրցելով «Արարատ-Արմենիայի» հետ Հայաստանի առաջնության հետաձգված 3-րդ տուրի խաղում։