«Փյունիկի» դարպասապահ Սերգեյ Միքայելյանը և հարձակվող Լևոն Վարդանյանը հրավիրվել են Հայաստանի մինչև 21 տարեկանների հավաքական` մասնակցելու Եվրոպայի տարիքային առաջնության որակավորման փուլի Ալբանիայի և Չեռնոգորիայի հետ հանդիպումներին:
Մեր ֆուտբոլիստները հավաքականի ճամբարում կլինեն սեպտեմբերի 4-ից 12-ը:
Հավաքականին մաղթում ենք հաղթանակներ, իսկ մեր տղաներին՝ հաջող մրցելույթներ։