
«Փյունիկի» կիսապաշտպան Հովհաննես Հարությունյանը հրավիրվել է Հայաստանի ազգային հավաքական՝ մասնակցելու Թուրքիայի (սեպտեմբերի 8) և Խորվաթիայի (սեպտեմբերի 11) հետ Եվրո-2024-ի ընտրական փուլի հանդիպումներին:
Հովաննես Հարությունյանը նոր է ապաքինվել վնասվածքից և դուրս եկել փոխարինման Հայաստանի IDbank Պրեմիեր լիգայի 5-րդ տուրի «Վեստ Արմենիայի» հետ խաղում:
Մեր ֆուտբոլիստը ազգային թիմին կմիանա սեպտեմբերի 3-ին: Հավելենք, որ օրեր առաջ մեր թիմից հավաքական էին հրավիրվել նաև Ստանիսլավ Բուչնևը և Արտակ Դաշյանը:
Մեր ֆուտբոլիստներին մաղթում ենք հաջողություն և հաղթանակներ հավաքականի հետ: