Հայաստանի IDBank Պրեմիեր լիգայի «Փյունիկ»-«Վեստ Արմենիա» հանդիպումից հետո (3:0) առաջին գոլի հեղինակ Լուկաս Վիլելան խոսեց իր տպավորությունների մասին։
«Շատ կարևոր հաղթանակ էր։ Բարդ խաղ էր մեզ համար, առաջին խաղակեսը ավարտվեց 0։0, երկրորդ կեսը սկսեցինք ավելի վճռական, ավելի շատ պահեր էինք ստեղծում, կարողացանք գոլ խփել, որից հետո ավելի հեշտ էր, քանի որ ազատ տարածությունները շատացան։
Գոլս գեղեցիկ ստացվեց, ու այն նվիրեցի տատիկիս հիշատակին, որը մի քանի օր առաջ հեռացավ կյանքից»,-ասաց Վիլելան։