0 ապրանք զամբյուղում

    խնդրում ենք մուտք գործել ձեր հաշիվ ապրանքները գնելու համար

«Փյունիկը» 5 անպատասխան գնդակ ուղարկեց «Վանի» դարպասը

«Փյունիկը» Հայաստանի IDBank Պրեմիեր լիգայի 6-րդ տուրում Չարենցավանի Քաղաքային մարզադաշտում 5:0 հաշվով հաղթեց «Վանին»:

Մեր թիմը հանդիպման սկզբնամասում առավելություն ուներ, և 22-րդ րոպեին հաջող պրեսինգից հետո Յուսուֆ Օտուբանջոն շքեղ հարվածով բացեց հանդիպման հաշիվը: Ընդմիջման գնալուց առաջ նիգերիացին դուբլ գրանցեց: Երկրորդ կեսի մեկնարկում Յուսուֆը հեթ-տրիկ ձևակերպեց ու հաշիվը դարձրեց խոշոր: Իսկ հանդիպման վերջնամասում Օտուբանջոյի փոխանցումից հետո մրցակցի դարպասը գրավեց Էդգար Մալաքյանը, ապա ստանդարտից «Փյունիկում» իր առաջին գոլը խփեց Ռեժիսը` դնելով հանդիպման վերջակետը` 5։0։

Մեր թիմը հաջորդ հանդիպումը կանցկացնի հավաքականի խաղերով պայմանավորված միջազգային դադարից հետո` սեպտեմբերի 16-ին, Աբովյանում ընդունելով ԲԿՄԱ-ին:

Վերջին նորություններ