
«Փյունիկ 2007» թիմից 10 ֆուտբոլիստ հրավիրվել է Հայաստանի մինչև 17 տարեկանների հավաքական սեպտեմբերի 14-ին և 16-ին անցկացնելու երկու ընկերական հանդիպում Լիտվայի տարիքային թիմի հետ:
Լևոն Ստեփանյանի թիմից հավաքական են հրավիրվել Սերգեյ Հարությունյանը, Արամ Ահարոնյանը, Կարեն Հովակիմյանը, Անդրանիկ Հակոբյանը, Արտակ Գալստյանը, Մայիս Խաչատրյանը, Վահե Կարապետյանը, Մարտին Գալստյանը, Աշոտ Գրիգորյանը և Սեդրակ Մովսիսյանը:
Մեր ֆուտբոլիստները հավաքականի ճամբարում կլինեն սեպտեմբերի 10-ից 16-ը:
Տղաներին մաղթում ենք հաջող և հաղթական ելույթներ: