0 ապրանք զամբյուղում

    խնդրում ենք մուտք գործել ձեր հաշիվ ապրանքները գնելու համար

Սեմ Հենդրիկսը ՝ «Փյունիկի» ֆուտբոլիստ

Ուրախ ենք տեղեկացնել,որ «Փյունիկը» պայմանագիր է կնքել 28-ամյա հարձակվող Սեմ Հենդրիկսի հետ:

Նիդերլանդցի ֆուտբոլիստը մեզ է միացել ազատ գործակալի կարգավիճակով։

Մեր նորեկը նիդերլանդական «Գրաֆսխապի» սան է, որի գլխավոր թիմում ելույթներից հետո տեղափոխվել է երկրի ամենահաջողակ ակումբ՝ «Այաքս» ու հանդես եկել երիտասարդական թիմում: Ամստերդամյան երիտասարդական թիմի հետ միասին ֆուտբոլիստը 3 մրցաշրջան է անցկացրել երկրի հզորությամբ երկրորդ լիգայում, որտեղ, ընդհանուր առմամբ, անցկացրած 176 խաղում իր անվան դիմաց գրանցել է 60 գոլ ու 19 գոլային փոխանցում։

Այնուհետև, Հենդրիկսը պայմանագիր է կնքել Նիդերլանդների քառակի չեմպիոն «Իգլսի» հետ։ Բարձրագույն լիգայում՝ Էրեդիվիզիում, Հենդրիկսը անցկացրել է 33 հանդիպում՝ դառնալով 8 գոլի ու մեկ գոլային փոխանցման հեղինակ։ Գավաթի խաղարկություններում 28-ամյա ֆուտբոլիստը 8 խաղում աչքի է ընկել 6 գոլով ու 2 գոլային փոխանցմամբ։

Զուգահեռաբար, Սեմը հրավերներ է ստացել Նիդերլանդների տարբեր տարիքային հավաքականներից, իսկ երիտասարդական հավաքականում նորամուտը նշել է 20 տարեկան հասակում։

Հենդրիկսը հանդես է եկել նաև Բելիգայում։ Նիդերլանդցու վերջին ակումբը եղել է Կիպրոսի «Օլիմպիակոս Նիկոսիան», որի կազմում անցկացրել է 37 հանդիպում, դարձել 2 գոլի և մեկ գոլային փոխանցման հեղինակ:

Բարի գալուստ ենք մաղթում Սեմին ու բազմաթիվ հաղթական գոլեր նռնագույնների հետ։

Վերջին նորություններ