Հայաստանի Կանանց Բարձրագույն խմբի 5-րդ տուրում «Փյունիկ Աղջիկները» տանը 2-0 հաշվով հաղթեցին «Լեռնային Արցախին»:
Մեր թիմից առաջին կեսում աչքի ընկավ Սուսաննա Վարդումյանը, իսկ խաղի վերջնամասում 11 մետրանոց հարվածը դիպուկ իրացրեց Արմինե Խաչատրյանը: Մրցավարը հանդիպման ընթացքում թիմերից յուրաքանչյուրին պատժեց կարմիր քարտով, մեր կազմից հեռացվեց Մարինե Կարապետյանը:
Արմեն Բարեղամյանի թիմը շարունակում է հաղթարշավը և 12 միավորով գլխավորում է Բարձրագույն խմբի մրցաշարային աղյուսակը: