
Փոփոխություններ են տեղի ունեցել «Փյունիկի» առաջիկա երկու տնային խաղերի անցկացման վայրի ու ժամի հետ կապված։
Մեր թիմը Հայաստանի IDBank Պրեմիեր լիգայի առաջիկա երկու տնային հանդիպումները կանցկացնի Գյումրիի քաղաքային մարզադաշտում:
7-րդ տուրի ԲԿՄԱ-ի հետ հանդիպումը տեղի կունենա սեպտեմբերի 16-ին ժամը 18։00-ին։
9-րդ մրցափուլի «Շիրակի» հետ խաղը ևս կանցկացնենք Գյումրիում տանտերի կարգավիճակով։ Հանդիպումը կկայանա սեպտեմբերի 25-ին ու կմեկնարկի 16։00-ին։