«Փյունիկ Աղջիներ» թիմի ֆուտբոլիստ Մարինե Կարապետյանը հրավիրվել է Հայաստանի Կանանց ազգային հավաքական՝ մասնակցելու Ազգերի լիգայի Իսրայելի և Ղազախստանի դեմ խաղերին:
Մեր ֆուտբոլիստը հավաքականի ճամբարում կլինի սեպտեմբերի 17-ից 26-ը: Իսրայելի հետ արտագնա հանդիպումը կկայանա սեպտեմբերի 21-ին, իսկ Ղազախաստանի հետ տնային մրցավեճը տեղի կունենա 5 օր անց:
Մեր ֆուտբոլիստին մաղթում ենք հաղթանակներ հավաքականի հետ: