Ստաս Բուչնև. «Միշտ ասել եմ, որ չիրացրած 11 մետրանոցը հարվածողի սխալն է, ոչ թե դարպասապահի նվաճումը»

Հայաստանի IDBank Պրեմիեր լիգայի 7-րդ տուրի ԲԿՄԱ-ի հետ հանդիպումը (3:0) բավական դրամաիկ ավարտ ունեցավ. այն բանից հետո, երբ մեր դարպասին նշանակվեց 11 մետրանոց հարված, այն հետ մղեց Ստանսիլավ Բուչնևը, այնուհետև մրցավարի որոշմամբ բանակայինները կրկնեցին 11 մետրանոցը, և այս անգամ Ստասը ևս փայլեց:

Խաղից հետո ֆուտբոլիստը խոսեց իր տպավորությունների ու կատարած սեյվերի մասին:

«Մենք ունեինք առավելություն, արժանի հաղթանակ տարանք, պարզապես հանդիպման վերջնամասում մի փոքր թուլացրինք զգոնությունը, հակառակ դեպքում, հաշիվը կլիներ խոշոր:

Հոգեբանական տեսանկյունից տարբերություն չկար 2-րդ 11 մետրանոցից առաջ: Սա մեր գործն է: Ես որոշեցի՝ որ կողմ պետք է ցատկեմ ու հետ մղեցի հարվածը: Միշտ ասել եմ, որ չիրացրած 11 մետրանոցը իրացնողի սխալն է, այլ ոչ դարպասապահի նվաճումը: Նա վատ հարվածեց, ես հետ մղեցի: Ամեն ինչ պարզ է»-ասաց Բուչնևը:

Վերջին նորություններ