«Փյունիկ Աղջիկներ» թիմը Հայաստանի Կանանց Բարձրագույն խմբի 6-րդ տուրում տանը 3 անպատասխան գնդակ ուղարկեց «Արարատ-Արմենիայի» դարպասը:
Առաջին խաղակեսում մեր թիմը բավարարվեց Անի Կարապետյանի գոլով: Երկրորդ կեսի միջնամասում նախ Կարապետյանը դուբլ գրանցեց, ապա խաղի ավարտից վայրկյաններ առաջ գեղեցիկ հարվածով վերջակետը դրեց Սուսաննա Բադալյանը:
Այս խաղից հետո Արմեն Բարեղամյանի թիմը 5 խաղում տոնել է նույնքան հաղթանակ և վաստակած 15 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը: