0 ապրանք զամբյուղում

    խնդրում ենք մուտք գործել ձեր հաշիվ ապրանքները գնելու համար

«Փյունիկը» նվազագույն հաշվով հաղթեց «Նոային» ու շարունակում է մնալ առաջատարը

Հայաստանի IDbank Պրեմիեր լիգայի 8-րդ տուրում «Փյունիկը» Աբովյանի Վ. Թումասյանի անվան մարզադաշտում հյուրընկալվել էր «Նոային»:

Առաջին խաղակեսին մեր թիմը մի քանի գոլային պահ ունեցավ, որոնք չկարողացավ իրացնել, ու թիմերը ընդմիջման գնացին առանց գոլերի: Երկրորդ կեսի սկզբնամասում խաղադաշտից հեռացվեց Էդգար Մալաքյանը: Չնայած դրան, «Փյունիկը» իսկական կամք ցուցադրեց` շարունակելով պայքարը հաղթանակի համար: Խաղի վերջնամասում Միխայիլ Կովալենկոյի արդյունավետ գործողության արդյունքում «Նոայի» դարպասին 11 մետրանոց նշանակվեց, որը դիպուկ իրացրեց Հովհաննես Հարությունյանը:

Մեր թիմն այս տուրի ավարտից հետո շարունակում է գլխավորել Հայաստանի առաջնության մրցաշարային աղյուսակը` վաստակած 20 միավորով: «Փյունիկը» սեպտեմբերի 25-ին Գյումրիում կմրցի «Շիրակի» հետ:

Վերջին նորություններ