«Փյունիկ Ակադեմիան» Առաջին խմբի 10-րդ տուրի շրջանակում Ձորաղբյուր մարզահամալիրում 1:3 հաշվով զիջեց «Արարատ-2»-ին:
Տանտերերից առաջին կեսում մեկական գնդակ հեղինակեցին Էրիկ Ազիզյանը և Բերտրան Մանին: Երկրորդ խաղակեսում «Արարատից» Կալիֆալա Դումբիան եռապատկեց իր թիմի առավելությունը: Հանդիպման վերջնամասում Զավեն Խուդավերդյանը Վյաչեսլավ Աֆյանի հետ տպավորիչ խաղարկումից հետո կրճատեց հաշիվը և ձևակերպեց հանդիպման վերջնարդյունքը` 3:1:
Դավիթ Գրիգորյանի թիմը միջազգային դադարի է գնում 10-րդ տուրից հետո վաստակած նույնքան միավորով: