0 ապրանք զամբյուղում

    խնդրում ենք մուտք գործել ձեր հաշիվ ապրանքները գնելու համար

«Փյունիկ 2007»-ից 9 ֆուտբոլիստ հրավիրվել է Հայաստանի Մ17 հավաքական

«Փյունիկ 2007»-ի ֆուտբոլիստներ Արթուր Պետրոսյանը, Կարեն Հովակիմյանը, Արամ Ահարոնյանը, Սերգեյ Հարությունյանը, Անդրանիկ Հակոբյանը, Մայիս Խաչատրյանը, Վահե Կարապետյանը, Մարտին Գալստյանը և Սեդրակ Մովսիսյանը հրավիրվել են Հայաստանի մինչև 17 տարեկանների հավաքական՝ մասնակցելու Եվրոպայի տարիքային առաջնության որակավորման խմբային փուլի հանդիպումներին:

Մեր տղաները հավաքականին կմիանան հոկտեմբերի 3-ին, որից հետո՝ հոկտեմբերի 10-ից 18-ը կանցկացնեն Իռլանդիայում: Որակավորման խմբային փուլում Հայաստանի մինչև 17 տարեկանների հավաքականը այդ ընթացքում կմցրի Իռլանդիայի, Շվեյցարիայի և Իսլանդիայի հետ:

Մեր ֆուտբոլիստներին մաղթում ենք հաջողություն և հաղթանակ:

Վերջին նորություններ