«Փյունիկի» դարպասապահ Սերգեյ Միքայելյանը և հարձակվող Լևոն Վարդանյանը հրավիրվել են Հայաստանի մինչև 21 տարեկանների հավաքական` մասնակցելու Եվրոպայի տարիքային առաջնության որակավորման փուլի Ռումինիայի և Շվեյցարիայի հետ հանդիպումներին:
Մեր ֆուտբոլիստները հավաքականի ճամբարում կլինեն հոկտեմբերի 8-ից 17-ը:
Ամսի 13-ին թիմը Բուխարեստում կմրցի Ռումինիայի հետ, իսկ հավաքի վերջին օրը Երևանում կընդունի Շվեյցարիային:
Հավաքականին մաղթում ենք հաղթանակներ, իսկ մեր տղաներին՝ հաջող մրցելույթներ։