
«Փյունիկ Ակադեմիայի» հարձակվող Վյաչեսլավ Աֆյանը հրավիրվել է Հայաստանի մինչև 19 տարեկանների հավաքական՝ մասնակցելու Լիտվայի տարիքային թիմի դեմ ընկերական հանդիպումներին:
Աֆյանը հավաքականին է միանալու հոկտեմբերի 10-ին: Երևանում հավաքից 5 օր անց թիմը կմեկնի Լիտվա՝ անցկացնելու երկու ընկերական հանդիպում:
Մեր ֆուտբոլիստին մաղթում ենք հաջողություն, հավաքականին՝ հաղթանակ: