0 ապրանք զամբյուղում

    խնդրում ենք մուտք գործել ձեր հաշիվ ապրանքները գնելու համար

«Փյունիկ Աղջիկներ» թիմը զիջեց «Լեռնային Արցախին»

«Փյունիկ Աղջիկները» Հայաստանի Կանանց Բարձրագույն խմբի 10-րդ տուրում հյուրընկալվելիս 0-1 հաշվով զիջեցին «Լեռնային Արցախին»:

Մեր թիմը առաջին կեսում ուներ տարածքային և խաղային առավելություն, սակայն խաղակեսի միջնամասում տան տերերից Բենդու Էգը խփեց խաղի միակ և իր թիմի համար հաղթական գնդակը:

Արմեն Բարեղամյանի թիմը շարունակում է գլխավորել մրցաշարային աղյուսակը 6 խաղում վաստակած 15 միավորով:

Հետապնդող «Լեռնային Արցախը» նույնպես հավասար միավորներ ունի, բայց խփած և բաց թողած գոլերով ու պահեստային մեկ խաղով մեր թիմը կշարունակի մնալ առաջին տեղում:

Վերջին նորություններ