«Փյունիկ Ակադեմիան» Առաջին խմբի 11-րդ տուրի շրջանակում տանը 1-5 հաշվով զիջեց «Նոա-2»-ին:
Մեր թիմը Պետրոս Ալեքյանի գոլի շնորհիվ բացեց հանդիպման հաշիվը: Առաջին խաղակեսում հյուրերը հավասարեցրին հաշիվը: Երկրորդ կեսում «Նոա-2»-ը 4 գնդակ ուղարկեց «Փյունիկ Ակադեմիայի» դարպասը:
Դավիթ Գրիգորյանի թիմը հաջորդ հանդիպումը կանցկացնի հոկտեմբերի 26-ին՝ հյուրընկալվելով «Ուրարտու-2»-ին: