Հայաստանի IDbank Պրեմիեր լիգայի 12-րդ տուրում «Փյունիկը» Շենգավիթի «Ջունիոր Սպորտ» մարզադաշտում ընդունել էր «Արարատ-Արմենիային»:
Հանդիպման հաշիվը 28-րդ րոպեին գեղեցիկ հարվածով բացեց Լուկաս Վիլելան: Ավելացված ժամանակում հաշիվը հավասարացրեց հյուրերի ֆուտբոլիստ Տերա Ալվինը:
Այս ոչ-ոքիից հետո «Փյունիկը» շարունակում է գլխավորել Հայաստանի առաջնության մրցաշարային աղյուսակը վաստակած 30 միավորով: Մեր թիմը հաջորդ հանդիպումը կանցկացնի հոկտեմբերի 25-ին ընդդեմ «Ուրարտուի» Շենգավիթի մարզադաշտում: