
«Փյունիկ Ակադեմիայի» գլխավոր մարզիչ Դավիթ Գրիգորյանը «Ուրարտու-2»-ի նկատմամբ հաղթանակից հետո (0-2) ակումբի մամուլի ծառայության հետ զրույցում խոսել է հանդիպման ընթացքի, երկար սպասված հաղթանակի, տղաների կատարած աշխատանքի և հիմնական թիմի հաղթանակներով ոգեշնչվելու մասին:
«Շատ լուրջ ուսումնասիրել էինք մրցակցին, ընտրեցինք 2-րդ համարով խաղը և օգտվեցինք նրանց թույլ կողմերից:
Խաղադաշտում բոլորը հրաշալի էին գործում, իրենց առաջ դրված խնդիրը կատարում էին լավագույն կերպով:
Շարունակում եմ մնալ իմ կարծիքին՝ պետք է հաղթել լավ խաղով, բայց առաջնային է հիմնական թիմի և տարբեր տարիքային հավաքականների համար ֆուտբոլիստներ պատրաստելը:
Այս խաղում մեզ լրացուցիչ մոտիվացիա հաղորդեց մեր գլխավոր թիմի հաղթանակը «Ուրարտուի» նկատմամբ: Ընդհանրապես, միշտ ոգեշնչվում ենք նրանց հաղթանակներով, և հաջող ելույթներով Պրեմիեր լիգայում»,- ընդգծեց մարզիչը:
Դավիթ Գրիգորյանի թիմն այս խաղից հետո ընդհատեց 6 խաղից բաղկացած առանց հաղթանակների շարքը: