Հայաստանի IDbank Պրեմիեր լիգայի 14-րդ տուրում «Փյունիկը» Շենգավիթի «Ջունիոր Սպորտ» մարզադաշտում հյուրընկալվել էր հետնապահ «Վեստ Արմենիային»:
Հանդիպման 17-րդ րոպեին տուգանայինի խաղարկումից հետո հաշիվը բացեց Սեմ Հենդրիկսը։ Դա նիդերլանդցի ֆուտբոլիստի երկրորդ գոլն էր մեր ակումբում։ Առաջին խաղակեսի վերջնամասում Հովհաննես Հարությունյանը կրկնապատկեց հաշիվը 11 մետրանոց նշակետից։ Երկրորդ կեսը բարդ դասավորվեց մեր թիմի համար․ տանտերերի հարձակվող Անդրե Մենսալաոն կրճատեց հաշվի տարբերությունը, ու խաղում ինտրիգ հայտնվեց։ Վերջնամասում Լևոն Վարդանյանի փոխանցումից հետո աչքի ընկավ Ջեյմս Սանտոսը։ «Վեստ Արմենիայից» Զախար Տարասենկոն քիչ անց նորից գրավեց մեր դարպասը։ Հանդիպումն ավարտվեց 3։2՝ մեր հաղթանակով։
«Փյունիկը» շարունակում է գլխավորել մրցաշարային աղյուսակը վաստակած 36 միավորով։
Մեր թիմը հաջորդ հանդիպումը կանցկացնի նոյեմբերի 2-ին «Վանի» դեմ։