0 ապրանք զամբյուղում

    խնդրում ենք մուտք գործել ձեր հաշիվ ապրանքները գնելու համար

«Փյունիկը» 6 անպատասխան ուղարկեց «Վանի» դարպասը

Հայաստանի IDbank Պրեմիեր լիգայի 15-րդ տուրում «Փյունիկը» Շենգավիթի «Ջունիոր Սպորտ» մարզադաշտում հանդիպել էր «Վանին»:

Մեր թիմին հաջողվեց արագ գոլ խփել. 3-րդ խաղում անընդմեջ աչքի ընկավ Սեմ Հենդրիկսը: Այնուհետև, նիդերլանդցու փոխանցումից հետո հաշիվը կրկնապատկեց Գուստավո Մարմենտինին: Փոխարինման մտնելուց հետո դուբլ ձևակերպեց Յուսուֆ Օտուբանջոն: Իսկ Հովհաննես Հարությունյանը հեղինակեց ընթացիկ առաջնության իր 7-րդ գնդակը: Հանդիպման վերջանամասում էլ աչքի ընկավ մեր ակումբի սան, ծննդյան 20-ամյակը նշող Լևոն Վարդանյանը, որը նրա առաջին գոլն էր թիմի կազմում:

«Փյունիկը» շարունակում է միանձնյա գլխավորել մրցաշարային աղյուսակը վաստակած 39 միավորով։

Մեր թիմը հաջորդ հանդիպումը կանցկացնի նոյեմբերի 6-ին ԲԿՄԱ-ի դեմ։

Վերջին նորություններ