Հայաստանի IDbank Պրեմիեր լիգայի 15-րդ տուրի «Փյունիկ»-«Վան» (6:0) խաղում իր առաջին գոլը մեր թիմում խփեց «Փյունիկի» սան Լևոն Վարդանյանը: 20-ամյակը նշող հարձակվողը յուրահատուկ նվեր մատուցեց ինքն իրեն:
«Շատ լավ հանդիպում ստացվեց, լավ վերլուծել էինք մրցակցին, գոլեր խփեցինք ու հաղթանակ տարանք: Ճիշտ է՝ հեշտ չէր, բայց հետաքրքիր հանդիպում ստացվեց:
Գոլի համար շատ ուրախ եմ, քանի որ երկար էի սպասել այս պահին՝ լինելով «Փյունիկի» սան: Հույս ունեմ՝ կշարունակեմ գոլեր խփել ու ուրախացնել փյունիկցիներին.
Երկրպագուների աջակցությունը շատ հաճելի է ու ոգևորիչ, թող շարունակեն մնալ մեր կողքին»,-ասաց երիտասարդ ֆուտբոլիստը ակումբի մամուլի ծառայության հետ զրույցում: