0 ապրանք զամբյուղում

    խնդրում ենք մուտք գործել ձեր հաշիվ ապրանքները գնելու համար

Սեմ Հենդրիկս. «Երբ հարձակվողը գոլեր է խփում, ավելի վստահ ու հանգիստ է զգում»

«Փյունիկի» հարձակվող Սեմ Հենդրիկսը հերթական գոլը խփեց այս անգամ ԲԿՄԱ-ի հետ խաղում: Հանդիպումից հետո նիդերլանդցի ֆուտբոլիստը խոսեց խաղի ընթացքի, գոլեր խփելու կարևորության ու «Նոայի» դեմ առաջիկա հանդիպման մասին:

«Գոլ բաց թողնելուց հետո, կարծում եմ, մենք պահեցինք կենտրոնացումը, շարունակեցինք խաղալ, բարեբախատաբար կարողացանք արագ հավասարացնել հաշիվը, որից հետո ավելի հեշտ էր:Ես ինձ հիանալի եմ զգում, շատ ուրախ եմ, որպես հարձակվող կարևոր է գոլեր խփել, դու քեզ ավելի վստահ ու հանգիստ ես զգում, իսկ հարձակվողի համար դա շատ կարևոր է: Շարունակում ենք նաև հաղթանակների շարքը, այնպես որ, զգացողությունները դրական են: 

Կարծում եմ` «Նոայի» դեմ խաղից առաջ տրամադրվածությունը շատ լավ է, մենք կենտրոնացած ենք նույնիսկ հաղթանակների շարքով: Պատրաստ ենք «Նոայի» դեմ խաղի համար, նրանք լավ թիմ են, արդեն խաղացել ենք նրանց դեմ ու վստահ ենք, որ դրական արդյունքի ենք հասնելու:

Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել երկրպագուներին աջակցության համար, շարունակում ենք մեր ընթացքը: Շատ շնորհակալություն»,-ասաց ֆուտբոլիստը:

Վերջին նորություններ