«Փյունիկ Ակադեմիան» Առաջին խմբի 15-րդ տուրում հյուրընկալվելիս 3-1 հաշվով հաղթեց «Օնորին»:
Առաջին խաղակեսում մեր թիմը ուներ առավելություն և այն վերածեց գոլերի: Վյաչեսլավ Աֆյանի դուբլի և Պետրոս Ալեքյանի գոլի շնորհիվ մեր թիմը ընդմիջան գնաց հաղթողի կարգավիճակում: Երկրորդ կեսի վերջնամասում «Օնորից» Ռոբերտ Սանամյանը մեկ գնդակ հետ բերեց և ձևակերպեց հանդիպման վերջնարդյունքը՝ 3-1:
Դավիթ Գրիգորյանի թիմը միջազգային դադարից կվերադառնա նոյեմբերի 27-ին՝ տանը ընդունելով ԲԿՄԱ-2-ին: