Հայաստանի Կանանց Բարձրագույն խմբի 13-րդ տուրում «Փյունիկ Աղջիկները» տանը գոլազուրկ ոչ-ոքի անցկացրեց «Ուրարտուի» հետ:
Առաջին խաղակեսում հավասար պայքար ընթացավ: Երկրորդ կեսում մեր թիմը ուներ առավելություն, բայց, ստեղծելով մի քանի գոլային պահ այդպես էլ չկարողացանք բացել հանդիպման հաշիվը:
Արմեն Բարեղամյանի թիմը այս խաղից հետո ունի 19 միավոր և մեկ պահեստային հանդիպումով 2-րդն է, առաջատար «Լեռնային Արցախը» վաստակել է 21 միավոր: