«Փյունիկի» դարպասապահ Սերգեյ Միքայելյանը և հարձակվող Լևոն Վարդանյանը հրավիրվել են Հայաստանի մինչև 21 տարեկանների հավաքական` մասնակցելու Եվրոպայի տարիքային առաջնության որակավորման փուլի Շվեյցարիայի և Ֆինլանդիայի հետ հանդիպումներին:
Մեր ֆուտբոլիստները հավաքականի ճամբարում կլինեն նոյեմբերի 12-ից 22-ը: Ամսի 17-ին թիմը հյուր կգնա Շվեյցարիային, իսկ հավաքի նախավերջին օրը կմրցի Ֆինլանդիայի հետ:
Հավաքականին մաղթում ենք հաղթանակներ, իսկ մեր տղաներին՝ հաջող մրցելույթներ։