Ռուսաստանի մայրաքաղաք Մոսկվայում ընթացող «Բեսկովը ու նրա թիմը» մանկապատանեկան մրցաշարի խմբային փուլի 2-րդ տուրի խաղում «Փյունիկի» մինչև 12 տարեկանների թիմը 1:4 հաշվով պարտություն կրեց Մոսկվայի «Վեստից»:
Մեր թիմից միակ գոլը անկյունայինից խփեց Միքայել Խանգելդյանը:
Հովհաննես Բարբարյանի տղաները մեկնարկային խաղում 3:0 հաշվով առավելության էին հասել «Իրկուտսկի» նկատմամբ: Վաղը տղաները հանդիպելու են Մոսկվայի «Սպարտակի» սաների հետ:
Նշենք, որ անկախ գրանցած արդյունքներից բոլոր թիմերը շարունակելու են պայքարը միմյանց միջև մյուս տեղերի համար: