Ռուսաստանի մայրաքաղաք Մոսկվայում ընթացող «Բեսկովը ու նրա թիմը» մանկապատանեկան մրցաշարի խմբային փուլի եզրափակիչ խաղում «Փյունիկի» մինչև 12 տարեկանների թիմը 1:3 հաշվով պարտվեց Մոսկվայի «Սպարտակի» հասակակիցներին:
Մեր թիմից միակ գոլը վերջնամասում խփեց Նարեկ Սարգսյանը: Իսկ հանդիպման լավագույն ֆուտբոլիստ ճանաչվեց դարպասապահ Գևորգ Աբաջյանը, որը բազում սեյվեր կատարեց խաղի ընթացքում:
Այսպիսով, Հովհաննես Բարբարյանի տղաները խմբային փուլում տարան մեկ հաղթանակ ու կրեցին երկու պարտություն: Մեր թիմը հանգստյան օրվանից կշարունակի պայքարել ոչ մրցանակային տեղերի համար:
Նոյեմբերի 17-ին մեր մրցակիցը կլինի Վորոնեժի «Դինամոն»: