Ռուսաստանում ընթացող մանկապատանեկան մրցաշարի շրջանակում «Փյունիկի» մինչև 12 տարեկանների թիմի այսօրվա մրցակիցը Վորոնեժը ներկայացնող «Դինամոն» էր:
Մեր թիմին առաջին խաղակեսում հաշվի մեջ առաջ մղեց Արեն Սարգսյանը, րոպեներ անց Նարեկ Ավետիսյանը 2-րդ գնդակն ուղարկեց տանտերերի դարպասը: Իսկ խաղակեսի վերջնամասում Վորոնեժի թիմը կրճատեց հաշիվը 11 մետրանոցից: Երկրորդ կեսում գոլեր չգրանվեցին, ու մեր թիմը հաղթանակ տարավ 2:1 հաշվով:
Հանդիպման լավագույն ֆուտբոլիստի մրցանակը մեր թիմից երկրորդ անգամ ստացավ Նարեկ Ավետիսյանը:
«Խաղը լարված էր, մրցակիցը չկարողացավ իրացնել իր պահերը, իսկ մեզ մոտ ամեն ինչ ստացվեց ու հաղթեցինք»,-ասաց Նարեկը, որը արդեն 3 գոլ է խփել այս մրցաշարում:
«Փյունիկ 2011»-ը նոյեմբերի 18-ին կհանդիպի Օրենբուրգի «Սպարտակին»:
Հիշեցնենք, որ մեր թիմը 3-րդ տեղն էր զբաղեցրել խմբային փուլում ու հիմա շարունակում է պայքարը ոչ մրցանակային տեղերի համար: