Մոսկվայում ընթացող մանկապատանեկան մրցաշարի ընթացքում «Փյունիկի» մինչև 12 տարեկանների թիմը մրցեց «Սպարտակի» սաների հետ «Օրենբուրգից»:
Առաջին խաղակեսն ավարտվեց գոլազուրկ ոչ-ոքի, իսկ երկրորդ կեսի վերջնամասում Նարեկ Ավետիսյանը խփեց մեր միակ ու հաղթական գնդակը: Վերջում մրցաշարի կազմակերպիչներից նա նորից ստացավ հանդիպման լավագույն ֆուտբոլիստի մրցանակը: Նարեկը արդեն 4 գոլ է խփել այս մրցաշարում:
«Փյունիկ 2011»-ը վաղը` նոյեմբերի 19-ին, 9-րդ տեղի համար կմրցի Մոսկվայի ԲԿՄԱ-ի հետ:
Հովհաննես Բարբարյանի թիմը 3-րդ տեղն էր զբաղեցրել խմբային փուլում ու հիմա շարունակում է պայքարը ոչ մրցանակային տեղերի համար: