«Փյունիկ Աղջիկները» Հայաստանի Կանանց Բարձրագույն խմբի 16-րդ տուրի շրջանակում տանը 2-1 հաշվով հաղթեց «Արարատ-Արմենիային»:
Մեր թիմից Անի Ղուկասյանը վաստակեց 11 մետրանոց հարված,որը դիպուկ իրացրեց Արմինե Խաչատրյանը: Երկրորդ խաղակեսում հյուրերը Էլինա Մարտիրոսյանի ստանդարտից կատարած հարվածի շնորհիվ հավասարեցրին հաշիվը: Վերջնամասում Անի Ղուկասյանը կրկին եզրից մտավ տուգանային հրապարակ և ստիպեց մրցակցին ձեռքով գործել: Արմինե Խաչատրյանը կրկին մոտեցավ գնդակին և դիպուկ գտնվեց:
Արմեն Բարեղամյանի թիմը ժամանակավոր բարձրացավ առաջին հորիզոնական վաստակած 25 միավորով: Մեր աղջիկները մեկ հանդիպում պակաս են անցկացրել հետապնդող «Լեռնային Արցախից»: