«Փյունիկի» մինչև 12 տարեկանների թիմը Մոսկվայի մանկապատանեկան մրցաշարի եզրափակիչ խաղում 11 մետրանոց հարվածաշարում պարտվեց Մոսկվայի ԲԿՄԱ-ին:
Մեր թիմն ամբողջ հանդիպման ընթացքում հաշվի մեջ առաջ էր Վաչե Ասատրյանի խփած գոլի շնորհիվ, սակայն վերջնամասում գնդակ բաց թողեց ու պարտվեց 11 մետրանոց հարվածաշարում:
«Բեսկովը ու նրա թիմը» մրցաշարում «Փյունիկ 2011»-ի լավագույն ֆուտբոլիստ ճանաչվեց Նարեկ Ավետիսյանը, որը 4 գոլի հեղինակ դարձավ: Ռուսական մրցաշարում փյունիկցիները, ընդհանուր առմամբ, տարան 3 հաղթանակ:
Շնորհավորում ենք մեր թիմին հաջող մասնակցության առթիվ ու մաղթում բարի գալուստ Հայաստան: