«Փյունիկ Աղջիկները» Հայաստանի Կանանց Բարձրագույն խմբի 9-րդ տուրից հետաձգված խաղում «Սյունիքին» պարտության մատնեց 1-0 հաշվով:
Մեր թիմը առաջին կեսում ուներ տոտալ առավելություն, դրվագներից մեկում Անի Ղուկասյանի մոտ տարածությունից կատարած հարվածից հետո մրցակցին փրկեց դարպասաձողը: Երկրորդ խաղակեսի միջնամասում մեր թիմը կարողացավ առաջ անցնել հաշվի մեջ. Սուսաննա Բադալյանի գեղեցիկ փոխանցումից հետո Անի Ղուկասյանը գնդակը կախեց դարպասապահի վրայով և գրավեց «Սյունիքի» դարպասը:
Արմեն Բարեղամյանի թիմը հաջորդ հանդիպումը կանցկացնի դեկտեմբերի 9-ին՝ հյուր գնալով «Ուրարտուին»: