«Փյունիկ Ակադեմիան» Առաջին խմբի ԲԿՄԱ-2-ի հետ առաջին տուրից հետաձգված հանդիպումը ավարտեց պարտությամբ՝ 1-5 հաշվով:
Առաջին խաղակեսում թիմերը փոխանակվեցին մեկական գոլերով՝ աչքի ընկան Լևոն Պետրոսյանը և Նարեկ Բարոյանը: Երկրորդ կեսում բանակայինները մեծացրին ճնշումը, մեր ակումբի սան Լևոն Պետրոսյանիը դուբլ գրանցեց, Արիս Կարապետյանն էլ մեկ գոլով աչքի ընկավ:
Դավիթ Գրիգորյանի թիմը 16-րդ տուրում դեկտեմբերի 1-ին կրկին կմրցի ԲԿՄԱ-2-ի հետ՝ հյուրի կարգավիճակում Ավանի ֆուտբոլի ակադեմիայում: