«Փյունիկը» Հայաստանի IDBank Պրեմիեր լիգայի 18-րդ տուրում հյուրընկալվելիս ոչ-ոքի՝ 1-1 հաշվով ավարտեց «Շիրակի» հետ հանդիպումը:
Մեր թիմը հաշվի մեջ առաջ անցավ հանդիպման սկզբնամասում` դիպուկ կրակոցով աչքի ընկավ Արտակ Դաշյանը: Երկրորդ խաղակեսում գյումրեցիները մի քանի գոլային պահ ստեղծեցին, սակայն չէին կարողանում հավասարություն մտցնել հաշվի մեջ: Հանդիպման վերջնամասում տանտերերը այնուամենայնիվ հավասարեցրին հաշիվը. աչքի ընկավ Ռոբերտ Դարբինյանը:
Եղիշե Մելիքյանի թիմը շարունակում է գլխավորել մրցաշարային աղյուսակը 46 միավորով, թիկունքում «Արարատ-Արմենիան» է 35 միավորով,որը այս տուրի իր հանդիպումը դեռ չի անցկացրել: