«Փյունիկ Ակադեմիան» Առաջին խմբի 16-րդ տուրի շրջանակում 1-4 հաշվով պարտվեց ԲԿՄԱ-2-ին:
Լևոն Պետրոսյանի և Էդիկ Վարդանյանի գոլերի շնորհիվ բանակայինները առաջին խաղակեսում հաշվի մեջ ստացան առավելություն: Երկրորդ խաղակեսում Էդիկ Վարդանյանը եռապատկեց հանդիպման հաշիվը, որից հետո Դավիթ Մկրտչյանը խփեց մեր թիմի միակ գոլը: Խաղի վերջնահաշիվը ձևակերպեց ԲԿՄԱ-2-ից Նարեկ Հովհաննիսյանը՝ 4-1:
Դավիթ Գրիգորյանի թիմը տարվա վերջին հանդիպումը կանցկացնի դեկտեմբերի 5-ին՝ տանը ընդունելով «Միկային»: