Հայաստանի IDBank Պրեմիեր լիգայի 19-րդ տուրում «Փյունիկը» հյուր էր գնացել «Ալաշկերտին» Նաիրի մարզադաշտում:
Մեր թիմից հաշիվը 17-րդ րոպեին 11 մետրանոցից բացեց Հովհաննես Հարությունյանը՝ խփելով իր 10-րդ գոլը ընթացիկ առաջնությունում: Մինչև ընդմիջման գնալը տանտերերի ֆուտբոլիստ Ֆլորես Բարիոսը հավասարացրեց հաշիվը:
Երկրորդ կեսում դարպասի գրավում չարձանագրվեց, ու հանդիպումն ավարտվեց 1:1 հաշվով:
«Փյունիկը» շարունակում է գլխավորել մրցաշարային աղյուսակը ու իր ակտիվում ունի 47 միավոր: Մեր թիմը այս տարվա վերջին հանդիպումը կանցկացնի դեկտեմբերի 11-ին՝ ընդդեմ Երևանի «Արարատի»: