«Փյունիկ Աղջիկները» Հայաստանի Կանանց Բարձրագույն խմբի 15-րդ տուրից հետաձգված խաղում 1:0 հաշվով պարտության մատնեց «Լեռնային Արցախին»:
Խաղի հիմնական իրադարձությունները տեղի ունեցան առաջին խաղակեսում: Նորա Եղյանի հեռվից կատարած փոխանցումից հետո Անի Կարապետյանը գնդակն ուղարկեց տուգանային հրապարակի կենտրոն,որից հետո Անի Ղուկասյանը գրավեց մրցակցի դարպասը: Բացի գոլից, առաջին կեսում հյուրերի կազմից հեռացվեցին դարպասապահ Արմինե Հարությունյանը և եզրային պաշտպան Նաիրա Կատիկյանը:
Արմեն Բարեղամյանի թիմն այս խաղով ավարտեց տարին՝ 35 միավոր և 4 միավորի տարբերություն 2-րդ տեղում գտնվող «Լեռնային Արցախից»: