0 ապրանք զամբյուղում

    խնդրում ենք մուտք գործել ձեր հաշիվ ապրանքները գնելու համար

«Փյունիկը» տարվա վերջին խաղում ոչ-ոքի խաղաց «Արարատի» հետ խաղում

Հայաստանի IDBank Պրեմիեր լիգայի 20-րդ տուրում «Փյունիկը» ընդունել էր Երևանի «Արարատին»:

Խաղի առաջին րոպեին հանդիպման հաշիվը բացեց Վագներ Գոնսալվեշը: Սակայն հյուրերից Մուստաֆա Հաջին կարճ ժամանակ անց հավասարեցրեց հաշիվը, իսկ հետո նոյն խաղացողի  դուբլի շնորհիվ «Արարատը» հաղթում էր մինչև 85-րդ րոպեին փոխարինման մտած Խուան Բրավոն հաշիվը չդարձրեց 2:2:

Սա առաջնության ձմեռային շրջանի «Փյունիկի» վերջին հանդիպումն էր: Մեր թիմը մեկնում է արձակուրդի մրցաշարային աղյուսակի առաջատարի կարգավիճակով ու գոլերի լավագույն հարաբերակցությամբ՝ 51:14-ի:

Վերջին նորություններ