
«Փյունիկի» պաշտպան Արթուր Ավագյանը կարիերան ավարտելու որոշում է կայացրել:
«Արարատի» հետ խաղում Ավագյանը հայտավորվեց իր ֆուտբոլային կարիերայի վերջին պաշտոնական հանդիպմանը:
36-ամյա ֆուտբոլիստը մեր ակումբի գույներով անցկացրել է 11 հանդիպում, այդ ընթացքում կատարել է որոշիչ գոլային փոխանցում «Կլուժի» դեմ խաղում և օգնել թիմին ճանապարհ հարթել դեպի Եվրոպա:
Շնորհակալություն ենք հայտնում Ավագյանին անմոռանալի հիշողությունների համար ու հաջողություն մաղթում նոր նախաձեռնություններում: