0 ապրանք զամբյուղում

    խնդրում ենք մուտք գործել ձեր հաշիվ ապրանքները գնելու համար

3 ֆուտբոլիստ լքում է «Փյունիկը»

«Փյունիկի» ու Թաոֆիք Ջիբրիլի, Ռավանելի Ֆերեյրայի, Նիկիտա Բարանովի հետ պայմանագրերը խզվել են երկկողմանի համաձայնությամբ:

Թաոֆիք Ջիբրիլը մեր թիմին էր միացել անցած տարվա ամռանը՝ «Արարատ-Արմենիայից»:«Փյունիկի» գույներով աշնանային հատվածում նիգերիացի ֆուտբոլիստն անցկացրել է 15 հանդիպում և աչքի ընկել 3 արդյունավետ փոխանցմամբ:

Ռավանելի Ֆերեյրան համալրել էր մեր թիմի շարքերը անցած տարվա օգոստոսին: Բրազիլացի ֆուտբոլիստը մեր թիմի կազմում խաղադաշտ է դուրս եկել 7 անգամ:

Նիկիտա Բարանովը դարձել էր մեր ակումբի ֆուտբոլիստ 2021 թվականի ամռանը: Էստոնացի ֆուտբոլիստը «Փյունիկին» օգնել էր եվրոպական ճանապարհին, երբ թիմը մտավ Կոնֆերենցիաների լիգայի խմբային փուլ: Նա նաև «Փյունիկի» հետ անդրանիկ մրցաշրջանում նվաճել է ներքին առաջնության չեմպիոնի տիտղոսը: Նիկիտա Բարանովը մեր գույներով, ընդհանուր առմամբ, անցկացրել է 51 հանդիպում՝ դառնալով 2 գոլի և մեկ արդյունավետ փոխանցման հեղինակ: Էստոնացու կարիերայում «Փյունիկը» դարձավ 2-րդ թիմը, որի կազմում անցակցրել է ամենաշատ խաղերը: 

Շնորհակալություն ենք հայտնում և հաջողություն մաղթում ֆուտբոլիստներին հետագա կարիերայում:

Վերջին նորություններ