«Փյունիկը» ուսումնամարզական հավաքի ընթացքում անցկացրեց իր առաջին ստուգողական հանդիպումը, որում 0:2 հաշվով զիջեց Ուկրանիայի գործող չեմպիոն Դոնեցկի «Շախտյորին:
«Հանքափորները» մեզ հետ մրցավեճում ունեին խաղային և տարածքային առավելություն: Չնայած առաջին կեսի սակավաթիվ պահերի, «Շախտյորը» 13-րդ րոպեին Զուբկովի գոլի շնորհիվ առաջ անցավ հաշվի մեջ: Երկրորդ կեսում պատկերը մնաց նույնը, «Փյունիկը» մի քանի պահ կարողացավ ստեղծել մրցակցի դարպասի մոտ, սակայն 82-րդ րոպեին պաշտպանությունից դուրս գալիս մեր թիմը սխալվեց և Վիկտոր Ցուկանովը դրեց հանդիպման վերջակետը՝ 2:0:
Մեր թիմը հաջորդ հանդիպումը կանցկացնի հունվարի 29-ին՝ մրցելով Բոսնիա և Հերցեգովինայի փոխչեմպիոն «Բորացի» հետ: