0 ապրանք զամբյուղում

    խնդրում ենք մուտք գործել ձեր հաշիվ ապրանքները գնելու համար

«Փյունիկը» զիջեց լատվիական «Ռիգային»

«Փյունիկը» հերթական ստուգողական հանդիպումն անցկացրեց ուսումնամարզական հավաքի շրջանակում և 0:2 հաշվով պարտվեց Լատվիայի գործող գավաթակիր «Ռիգային»:

Հանդիպման վերջնահաշիվը ձևակերպվեց առաջին 27 րոպեի ընթացքում. անմիջապես խաղի մեկնարկում «Ռիգան» Ուսեյնու Նիանգի շնորհիվ բացեց հանդիպման հաշիվը: Առաջին կեսի միջնամասում գոլի հեղինակ դարձած ֆուտբոլիստը մեր տուգանային հրապարակում ազատություն ստացավ և դուբլ ձևակերպեց` դնելով խաղի վերջակետը: 

Առաջին խաղակեսում մեր թիմը վաստակեց 11 մետրանոց հարված, սակայն Լուկա Յուրիչիչը չկարողացավ դիպուկ գտնվել:

«Փյունիկը» հաջորդ հանդիպումը կանցկացնի փետրվարի 14-ին՝ մրցելով Ուզբեկստանի առաջատար ակումբներից մեկի՝ «Պախտակորի» հետ:

Վերջին նորություններ