«Փյունիկ Աղջիկներ» թիմի ֆուտբոլիստներ Սուսաննա Վարդումյանը և Ռոզալինա Երիցյանը հրավիրվել են Հայաստանի Կանանց մինչև 19 տարեկանների հավաքական:
Մեր աղջիկները ընտրանու ճամբարում կլինեն փետրվարի 16-ից 19-ը: Հավաքի ընթացքում Հայաստանի մինչև 19 և 17 տարեկանների հավաքականները միմյանց հետ կանցկացնեն ընկերական հանդիպում:
Մեր ֆուտբոլիստներին մաղթում ենք հաջող և արդյունավետ հավաք: