«Փյունիկը» Հայաստանի IDBank Պրեմիեր լիգայի 21-րդ տուրում Ավանի ֆուտբոլի ակադեմիայում 1:3 հաշվով զիջեց «Արարատ-Արմենիային»:
Տանտերերը առաջին խաղակեսում Տենտոն Յենեի և Մոհամեդ Յատարայի գոլերի շնորհիվ ստացան երկու գնդակի առավելություն: Երկրորդ խաղակեսում մեր թիմը ճնշում գործադրեց մրցակցի վրա և միայն 78-րդ րոպեին Յուսուֆ Օտուբանջոյի շնորհիվ կարողացավ կրճատել հաշվի տարբերությունը: Ավելացված ժամանակում տանտերերի հարձակվող Տենտոն Յենեն դուբլի հեղինակ դարձավ և ձևակերպեց վերջնահաշիվը՝ 3:1:
«Փյունիկը» հաջորդ հանդիպումը կանցկացնի փետրվարի 27-ին՝ հյուրընկալվելով գործող չեմպիոն «Ուրարտուին»: