
Ուրախ ենք տեղեկացնել, որ Վրեժ Չիլոյանը և Կարեն Մուրադյանը վերադարձել են «Փյունիկ» Չարենցավանի «Վանից» վարձակալությունից:
Կարեն Մուրադյանի մեր թիմում սկսել է հանդես գալ 2017/18 մրցաշրջանից: Մուրադյանը մինչև Չարենցավանի ակումբ տեղափոխվելը խաղացել է ԲԿՄԱ-ում և «Նոայում»: Հայաստանի Պրեմիեր լիգայում մեր ֆուտբոլիստն անցկացրել է 32 հանդիպում, իսկ գավաթի խաղարկությունում մասնակցել է 7 խաղի:
Վրեժ Չիլոյանը «Վան» էր տեղափոխվել ընթացիկ մրցաշրջանից առաջ: Աշնանային հատվածում Վրեժը Չարենցավանի թիմում 18 խաղից հետո դարձել էր 4 գոլի հեղինակ: Նախորդ մրցաշրջանում Չիլոյանը փայլել էր Առաջին խմբի առաջնությունում` «Փյունիկ Ակադեմիայի» կազմում 25 խաղում դառնալով 19 գոլի հեղինակ:
Մեր ֆուտբոլիստներին մաղթում ենք բարի վերադարձ և հաջող մրցելույթներ գարնանային հատվածում: