0 ապրանք զամբյուղում

    խնդրում ենք մուտք գործել ձեր հաշիվ ապրանքները գնելու համար

«Փյունիկ Աղջիկները» տարին մեկնարկեց խոշոր հաղթանակով

«Փյունիկ Աղջիկները» Հայաստանի Կանանց Բարձրագույն խմբի 18-րդ տուրում հյուրընկալվելիս 5:0 հաշվով հաղթեց «Ուրարտու Աղջիկներ» թիմին:

Մեր թիմը առաջին խաղակեսում տոտալ առավելություն ուներ մրցակցի նկատմամբ. Վիկտորյա Հակոբյանի, Սուսաննա Բադալյանի ու Անի Կարապետյանի գոլերի շնորհիվ գնացինք ընդմիջման հաղթողի կարգավիճակում:

Երկրորդ խաղակեսում Անի Կարապետյանը ևս 2 գնդակ հեղինակեց: «Փյունիկը»  գրանցեց այս մրցաշրջանի ամենախոշոր հաշվով հաղթանակը՝ 5:0:

Արմեն Բարեղամյանի թիմը այս հաղթանակից հետո 34 միավորով շարունակում է գլխավորել մրցաշարային աղյուսակը՝ 4 միավորի առավելություն ունենալով հետապնդող «Լեռնային Արցախի» նկատմամբ:

Վերջին նորություններ